Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կքննարկի Արևելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման հարցը


ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ հունիսի 3-ից 4-ը դաշինքի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում քննարկելու են Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամակից երկրներում դաշինքի զորքերի մշտական տեղակայման հարցը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած գործողությունների հետ:

Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները հանդիպման ժամանակ կվերագնահատեն զորքերի մշտական տեղակայման մասին՝ 1997 թվականին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, ըստ որի, դաշինքը զերծ է մնում լրացուցիչ զորքերի մշտական տեղակայումից:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը նաև նշել է, որ դաշինքի զորքերի մշտական տեղակայման մասին ցանկացած որոշում, կարող է ընդունվել սեպտեմբերին՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների Ուելսում անցկացվելիք գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG