Հայաստանի նախագահը քննադատության է արժանանում անցած շաբաթ օրն արած իր հայտարարության համար։ Ոչ իշխանական ուժերից «Ժառանգության» ներկայացուցիչն այն անհաջող է համարում, իսկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը՝ արժեք չունեցող ու չարդարացված։
Հիշեցնեմ՝ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հայտարարել էր, թե Աստանայում Նազարբաևի հնչեցրածը «տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անցած շաբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Հայաստանի նախագահն այդ ժամանակ պարզապես լռել էր։ Վերադառնալով Հայաստան՝ նա խախտեց լռությունը և հայտարարեց, որ Միությանն անդամակցելու ճանապարհին որևէ խոչընդոտ չկա և որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային Միություն չի մտնելու։
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում անհաջող է համարում Սարգսյանի հայտարարությունը։ Նա հիշեցնում է, որ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները ավելի վաղ տրամագծորեն հակառակն էին պնդում։ Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը դեռ անցած տարեվերջին էր ասել, թե Հայաստանի՝ Մաքսային Միություն մտնելու դեպքում միության կազմում կլինի նաև Ղարաբաղը։ Մայիսի կեսերին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասել՝ «Մեկ տարածք ենք մենք լինելու, և իմ կարծիքով՝ որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:
Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հավելել էր, թե իրենք երբեք չեն հայտարարել, որ Ղարաբաղը պետք է մաս կազմի այդ միությանը։ Միևնույն ժամանակ, նա նշել էր, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, խնդիրն այն է, որ Աստանայում եռյակի վերջին նիստում պահանջ ներկայացվեց, որպեսզի ամրագրվի, թե որտեղ են ավարտվում Հայաստանի սահմանները:
«Մինչ այժմ, տարբեր կազմակերպությունների անդամակցելիս, Հայաստանը կամ մյուս կողմը նման վերապահումներ չեն կատարել: Ադրբեջանն ինքն է միշտ վերապահում անում իր տարածքային ամբողջականության խախտված լինելու մասին»,- նկատում է Սաֆարյանը:
Նրա կարծիքով, եթե բավարարվի Ղազախստանի պահանջը, այս դեպքում նշանակում է, որ Հայաստանն ինքն է նման վերապահում անում և ուղղակի ԼՂՀ-ը դուրս դնում այն միասնական տնտեսական տարածքից, որ կազմել է ԼՂՀ-ի հետ:
Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար այս ծուղակը իրականում պատրաստել է Ռուսաստանը:
«Կրեմլին պետք չէ, որ Հայաստանը արագ դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ և նման հնարքներով կանխում է դա»,- ամփոփում է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով նախագահի ու նրա կուսակիցների իրարից տարբերվող կարծիքներին, ասում է, որ Սարգսյանն իր հայտարարությամբ ծիծաղելի վիճակի մեջ դրեց նրանց:
«Աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը, առաջին դեմքը չգիտի ինչ է խոսում երկրորդ դեմքը: Սերժ Սարգսյանի վերջին խոսքը խայտառակում և զրոյացնում է բոլոր նախորդների՝ իր կուսակիցների արտահայտությունները: Զգացվում է, որ պետական մոտեցում այս հարցի վերաբերյալ չկա», - ասում է նա:
Անցած ամիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել էր, թե Մաքսային միությանը կամ իրենց որևէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, [միության] սահմանները անցնելու են Հայաստանի Հանրապետության ներկայումս ընդունված սահմաններով։
Ստեփան Սաֆարյանն ասում է, որ Հայաստանի նախագահն իր հայտարարությամբ շատ հարցերի պատասխաններ չտվեց, այդ թվում և Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու վերաբերյալ կասկածները չփարատեց:
«Սերժ Սարգսյանը, չեմ ուզում օգտագործել այդ բառը, բայց «կռուտիտ» որ ասում են՝ ուղղակի փորձում է «շուստրիություն» անել և անհաջող արդարանալ: Հայ ազգը հրաշալի հիշում է իր բոլոր հայտարարությունները, իր երիտկուսակիցների բոլոր հայտարարությունները այդ թեմայով», - ասում է նա:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը Սարգսյանի լռությունը Աստանայում համարում է վնաս Հայաստանի հեղինակությանը։ Տեղում չկարողանալ հակազդել ու Երևանից մեղադրել, վիրավորական խոսքեր ասել Նազարբաևին, արդարացված չէ։
«Ո՞վ էր քեզ խանգարում, որ դու կարողանայիր տեղում արձագանքեիր», - նախագահին հարցնում է ընդդիմության ներկայացուցիչը:
«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը չմեկնաբանեց նախագահի հայտարարությունը: Ավելի վաղ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն այս հարցի վերաբերյալ ասել էր, թե «սթափ տրամաբանությունը հուշում է, որ այդ կոնտեքստով պիտի տարվեին բանակցությունները, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Հայաստանի հետ միասին չմտնել այդ տարածք»։
«Եթե Հայաստանի առջև նման պայման դրվի, ապա նա միանշանակ պարտավոր է հրաժարվել այդ միությունից», - ասել էր Զոհրաբյանը։