Բրյուսելում հունիսի 2-ին սկսվելու է ռուսական գազի դիմաց Ուկրաինայի կուտակած պարտքի շուրջ բանակցությունների հերթական փուլը:
Մայիսի 30-ին Բեռլինում Եվրամիության միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Գյունթեր Օթինջերը հայտարարել էր, Ուկրաինան իր պարտքի մի մասը՝ շուրջ 786 միլիոն դոլար, վճարել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը:
Ռուսաստանի պնդմամբ, Ուկրաինան անցած տարվանից սպառված գազի դիմաց պարտք է շուրջ 5.2 միլիարդ դոլար և պահանջում էր մինչև հունիսի 2-ը վճարել շուրջ 2 միլիարդ դոլար, սակայն մայիսի 30-ի բանակցություններից հետո համաձայնել էր կատարված մասնակի վճարումից հետո շարունակել բանակցությունները: