Ֆուտբոլի լեգենդ Պելեի որդին Բրազիլիայում 33 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով թմրամիջոցների կարտելի համար փողեր լվանալու մեջ։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էդինյոն, ով նույնպես նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և խաղացել է «Սանթոս» ակումբում, որի մարզաշապիկը ժամանակին կրել է Պելեն, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված միջոցներով ֆինանսավորվող բիզնեսը հոր անունն օգտագործելով որպես օրինական ներկայացնելու համար։
43-ամյա Էդինյոն, որի լրիվ անունն է Էդսոն Խոլբի դո Նասիմենտո, դատապարտվել է ենթադրյալ կարտելի չորս այլ անդամների, այդ թվում՝ փախուստի մեջ գտնվող պարագլխի հետ միասին, որոնց նկատմամբ նույնպիսի վճիռ է կայացվել։
Էդինյոն ընդունել է, որ կախվածություն ունի մարիխուանայից, սակայն հերքել է իր ներգրավվածությունը թմրաբիզնեսում։ Ըստ տեղական թերթերի՝ նա բողոքարկելու է դատավճիռը և ազատության մեջ կմնա մինչև դատական ամբողջ գործընթացի ավարտը, թեև անձնագիրը բռնագրավված է։