Ռուսաստանի քաղաքացիների գործողությունները Ուկրաինայի տարածքում հանգեցրել են 122 մարդու մահվան, վիրավոր է մոտ 200 հոգի, ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանում հատուկ կենտրոններ են ստեղծել, որտեղ իրականացվում է վարձկանների հավաքագրումը, ուսուցումն ու ֆինանսավորումը` Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ահաբեկչություն իրականացնելու, պետական իշխանությունը տապալելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով: