Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզի սաներին, նրանց դաստիարակներին ու ծնողներին և ընդհանրապես բոլոր երեխաներին, դիտել օրվա առիթով մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Ոսկեվանում և Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման աշխատանքներին, որոնք իրականացվել են Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում՝ 2012 թվականի օգոստոսի 31-ից մինչև այս տարվա մայիսի 1-ը ժամանակահատվածում: Պատասխանատուների հավաստմամբ՝ կատարվել են շուրջ 3.53 միլիոն դոլարի աշխատանքներ, անցկացվել է ավելի քան 66 կիլոմետր գազատար, ինչի արդյունքում ծրագրի շահառու են դարձել շուրջ 2 հազար 300 պոտենցիալ բաժանորդ տնտեսություններ: Նախագահին զեկուցվել է, որ վերոնշյալ շինարարական աշխատանքներն ավարտված են, ներկայումս կատարվում են շահագործման փաստագրման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսին, և հաջորդ երեք ամիսների ընթացքում ծրագրերի պոտենցիալ շահառուների դիմումների համաձայն կկատարվեն տնտեսությունների փաստացի միացումները։
2014 թվականի նախատեսվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ՝ գազաբաշխիչ ցանցերի ընդլայնմամբ։ Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկների համաձայն, նշված համայնքներում պահանջվում է կառուցել լրացուցիչ 11.38 կիլոմետր երկարությամբ գազատար՝ շուրջ 421 հազար 208 դոլար արժեքով։ Լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծերի կատարումն ընթացքի մեջ է, իսկ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։
Նախագահը ներկա է գտնվել նաև Կողբ համայնքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների և հետաքրքրող հարցերի շուրջ: