Հայաստանի ռազմական գերատեսչության վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտի ուղղությամբ նախորդ տարվա աշխատանքները, նախանշվել հետագա խնդիրներն ու անելիքները:
Բացելով նիստը` նախարար Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին, անդրադարձել վերջին շրջանում արձանագրված միջադեպերին: Նշվել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարում է առաջադրված խնդիրները, զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել:
Շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի ոտնձգությունները կանխելու, զգոնություն, վճռականություն, անձնական խիզախություն ցուցաբերելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության և օրինակելի վարքի համար մի շարք զինծառայողներ կոլեգիայի նիստի ընթացքում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ելույթներ են ունեցել նաև եկել նաև թիկունքային ապահովման ու ռազմաբժշկական ոլորտների մի շարք պատասխանատուներ, զորամիավորումների հրամանատարներ, հրամանատարների թիկունքային ապահովման գծով տեղակալներ:
Հարցադրումներով ու առաջարկություններով են հանդես եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Ալիկ Միրզաբեկյանը, կոլեգիայի այլ անդամներ:
Ամփոփելով նիստը և կարևորելով թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ծառայության դերը ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակում, Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ուղղությունների պատասխանատուներին` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար: