Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստ, որը վարել է կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նիստում հանրապետական խորհուրդը հաստատել է ՀԱԿ-ի 2013 թվականի միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը, վարչությունը հաստատել է ընթացիկ տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Որոշում է կայացվել կուսակցության՝ քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման և առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ:
Հանրապետական խորհուրդը և վարչությունը քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները:
Տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական իրավիճակի քննարկում: