Երևանի մի քանի դպրոցների ուսուցիչներ շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը փաստում էին, որ նույնիսկ կուտակային վճարներից հրաժարվելու մասին իրենց ներկայացրած դիմումները հիմք չեն հանդիսանում տնօրենների համար, որպեսզի իրենցից պահումներ չկատարեն:
«Շատ տնօրեններ վախեցնում են աշխատողներին, ասում են, թե եթե դիմում են գրում, ապա թող աշխատանքից ազատման դիմումը ևս գրեն: Տնօրեն է եղել, որ աշխատակցին ասել է, թե «քանի՞ գլուխ ունես, որ նման դիմում ես գրում», - ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը:
Մանկավարժների վկայությամբ՝ աշխատակիցների նկատմամբ ճնշումները որոշ դպրոցներում շարունակվում են նույնիսկ երկրի նախագահի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը ստորագրելուց և դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ նրանց՝ դիմումատուներին ասում են, թե չնայած օրենքը գործում է, բայց դրա պահանջները կատարելու բանավոր հրահանգ չեն ստացել:
«Քաղաքապետարանից [հիմնական դպրոցները ենթարկվում են քաղաքապետարաններին] տնօրեններին հրահանգել են, որ «ներքին կարգով կազմակերպեք, դիմումներ չգրեն», - ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ այդ պնդումները առնվազն տարօրինակ են, և հորդորեցին հարցն ուղղել գրավոր:
Իրավաբան, «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանավոր հրահանգի երևույթը բացահայտ կամայականություն է և որևէ օրինական բացատրություն չունի:
«Միանշանակ՝ որևիցե օրինական հիմնավորում չունի նման արտահայտությունը: Տարօրինակն այն է, որ ճնշումների վերաբերյալ հիմնական ահազանգերը մենք ստանում ենք կրթության համակարգից», - ասաց իրավաբանը:
Կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները փաստում են՝ իրենց իրավունքները ոտնահարված են: Աշխատավարձերից պահումներ կատարվել և փոխանցվել են կուտակային ֆոնդերին մինչև Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք դրույթներ: Այժմ էլ ֆոնդերին չեն փոխանցվում, բայց պահումները, միևնույն է, կատարվում են:
«Սա չէ միայն մեր խնդիրը: Սա դարձավ պատճառ, որպեսզի բարձրաձայնենք կրթության ոլորտի աշխատակցի իրավունքների ոտնահարված լինելու մասին ու որպես տեղեկատվություն [կրթության և գիտության նախարար] պարոն Աշոտյանին ասենք, որ մենք ունենք պաշտպանության կարիք», - հայտարարեցին ուսուցիչները: