Մատչելիության հղումներ

Միջնորդները վաղը կժամանեն Բաքու


Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիք (աջից), Իգոր Պոպով (կենտրոնում) և Ժակ Ֆոր
Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիք (աջից), Իգոր Պոպով (կենտրոնում) և Ժակ Ֆոր
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը վաղը կժամանեն Ադրբեջան:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատնից, այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այլ պաշտոնյաների, որոնց հետ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Համանախագահները մոտ երկու շաբաթ առաջ այցելել էին տարածաշրջան, սակայն Բաքվում չհանդիպեցին Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ՝ երկրից նրանց բացակայության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG