Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում», - ասված է ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG