Սահմանադրական դատարանի բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ընդդիմության վերահսկողական լիազորությունների ընդլայման կողմնակից է: Թեև համոզված է, որ ընդդիմությունն այսօր էլ ունի նման որոշակի լիազորություններ: «Խնդիրը վերաբերում է սահմաններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Նախագահին առընթեր հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում այս պահին ընդդիմությանը չեն վերապահվում հստակ լիազորություններ: Հայեցակարգում ընդհանուր ձևակերպված է. անհրաժեշտ է ամրապնդել խորհրդարանական փոքրամասնությունների իրավունքների սահմանադրական երաշխիքները:
Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ` ընդդիմության դերակատարության հարցը հանձնաժողովում քննարկել են, բայց կոնկրետ արդյունքներ փաստորեն չեն գրանցել:
Հիշեցմանը, որ ընդդիմադիրները խոսում են Վերահսկիչ պալատի վերահսկողական ֆունկցիաների, տեսչական մարմինների աշխատանքի մասին, և հարցին, թե արդյոք դա հնարավոր է, Հարությունյանը պատասխանեց. - «Տեսականորեն ոչ մի բան բացառել չարժի, բայց պետք է տեսնել, թե այս փուլում մենք պատրա՞ստ ենք դրան, թե՞ ոչ: Եվ այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել. անհրաժեշտ է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին: Ընդ որում, այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Եթե որևէ մեկին թվում է, որ իմ խոսքում կա մեղադրանք ընդդիմությանը, ցանկացած չկայացած բառակապակցությունը, որ ես օգտագործում եմ, վերաբերում է քաղաքական դաշտին, հավասարապես բոլոր կուսակցություններին»:
Ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելու մասին Ազգային ժողովի ամբիոնից մշտապես խոսող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների մասին խոսելով` իշխանությունը քաղաքական խնդիր է լուծում. - «Շեղել ուշադրությունը բնակչության, հասարակության, որ իբր ինքը ինչ-որ արմատական քայլ է պատրաստվում անել, բայց էության մեջ ժամանակ շահել և կարողանալ ապահովել այս համակարգի հետագա գործունեությունը կամ «առաջընթացը»: Այսինքն, ստվերը սահմանադրական նորմով չէ, որ պետք է կարգավորեն, մենաշնորհը սահմանադրական օրենքով չէ, որ պետք է կարգավորեն: Իսկ Ընտրական ամբողջ օրենսգիրքը ընդհանրապես կապ չունի սահմանադրական նորմի հետ: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք ուղղակի ասվում են ասելի համար»:
Հակոբյանի խոսքով` ինչո՞ւ գնալ Սահմանադրություն փոխելու ճանապարհով, եթե ընդդիմադիր ուժերը ամիսներ շարունակ Ազգային ժողովում բարձրացնում են հարյուր տոկոսանոց համամասնական ընտրականգին անցնելու հարցը. - «Կարծես թե իսկապես մեր պետության ընտրական գործընթացի ողնաշարը պայմանավորված է այդ 41 մեծամասնական մանդատով: Իշխանությունը, պահելով այդ մանդատները, թույլ չի տալիս նախ, որ կայանա կուսակցական համակարգը պետության մեջ, խոչընդոտում է ընտրական ամբողջ փիլիսոփայությանը և մեկ նպատակ ունի ընդամենը` վերարտադրվել: Որովհետև 41 մանդատը դա կազմում է մոտ 32-33 տոկոսը ընդհանուր թվի»:
Դավիթ Հարությունյանի խոսքով` ժողովրդավարությունը ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն ընդունելը չէ. - «Խնդիրը ընդդիմության կողմից ներկայացնել է իրենց քաղաքական մոտեցումները պառլամենտական հարթակում: Բայց եթե մենք խոսեինք, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է անցնի, ներողություն, դա արդեն ժողովրդավարություն չէր կոչվի: Դա կկոչվեր փոքրամասնության դիկտատը մեծամասնության նկատմամբ: Դա ժողովրդավարությունից շատ հեռու է»:
Հարությունյանի համար մեծամասնության դիկտատուրան էլ ընդունելի չէ` «թե խոսքը վերաբերում է բացարձակապես առանց որևէ քննարկման հարցը առաջ տանելուն. - «Բայց քննարկման արդյունքում հարցը առաջ տանելը կոչվում է ժողովրդավարություն: Դասական»: