Մատչելիության հղումներ

Երևանում կկատարվի ֆրանսաբնակ հայազգի կոմպոզիտորի ստեղծագործությունը


Մայիսի 30-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, մեր երկրում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, հայ երաժշտասեր հանրությունը կներկայանա մի ուշագրավ համերգով, որի մենակատարն է ֆրանսիացի երիտասարդ դաշնակահար Ռեմի Ժենիեն:

Ժենիեն Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան հեղինակավոր մրցույթին անցած տարի արժանացել է երկրորդ մրցանակի, բազմաթիվ այլ միջազգային մրցույթների մրցանակակիր է:

Երևանում նա կկատարի Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործություններից, ինչպես նաև`իր երիտասարդ գործընկերոջ, երիտասարդ կոմպոզիտոր, 2012 թվականին Բելգիայի թագուհու անվան մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած Միշել Պետրոսյանի դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը:

Միշել Պետրոսյանը ծնվել է Երևանում, սովորել Մոսկվայում և Պետերբուրգում: 17 տարեկանից ապրում է Փարիզում, ավարտել է Փարիզի կոնսերվատորիաներից մեկը:

«Վերնագիրն է «Էայի ջրահետքերով»: Էան, լինելով շումերական, բաբելոնյան աստվածություն, պարզ ջրերի և արվեստների հովանավոր», - Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց երիտասարդ կոմպոզիտորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG