Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հարգում է երկրի համար ամենադժվարին ժամանակ կատարված ընտրությունը:
«Անցկացվեցին Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ: Անկախ նրանից՝ որ տարածաշրջանում և բնակչության որ տոկոսն է եկել քվեարկելու, ինչ ընտրություն եք դուք արել՝ ես հարգում եմ մեր Հայրենիքի համար ամենադժվարին ժամանակ արված այդ ընտրությունը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Յանուկովիչը:
Միաժամանակ, նա նշել է․ - «Ընտրությունների լեգիտիմության և հենց իր՝ նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է մեր երկրի հարավ-արևելքի մասնակցությունը»:
«Այդ տարածաշրջանների շատ ընտրողներ վիրավորվել և ստորացվել էին զինված հեղաշրջման արդյունքում եկած ոչ լեգիտիմ «իշխանության» գործողություններով», - հայտարարել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահը: