Մատչելիության հղումներ

17-ամյա Տիգրան Հարությունյանը՝ «Աշխարհի պատանի աստղ» մրցաշարի հաղթող


Լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
Լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
Հայաստանցի 17-ամյա շախմատիստ, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը առաջին մրցանակն է նվաճել «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Հարությունյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանից, բայց նրան գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով:

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանել է 6-7-րդ տեղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG