Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կիրակի օրը երկրում անցկացված նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթել է միլիարդատեր Պետրո (Պետրո) Պորոշենկոն՝ հավաքելով ձայների շուրջ 54 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է՝ մոտ 13 տոկոսով, երրորդը՝ Օլեգ Յաշկոն, ում ձայներ են տվել հիմնականում գյուղական բնակավայրերում:
Սրանք այսօր առավոտյան հրապարակված տվյալներն են՝ քվեների մեկ երրորդի հաշվարկման արդյունքներով: Ըստ դրանց՝ Պորոշենկոն առաջատարն է երկրի 25 տարածաշրջաններում, այդ թվում՝ արևելյան Լուգանսկի և Դոնեցկի մարզերում:
Միլիարդատերը արդեն շնորհավորանքներ է ընդունում և հայտարարել է, թե այս ընտրություններն ու դրանց արդյունքները նշանակում են, որ ուկրաինացիների մեծամասնությունը քվեարկել է միասնական Ուկրաինայի օգտին: Նա ասել է, որ իր առաջին այցը լինելու է Դոնբաս:
Պորոշենկոն խոստացել է որպես նախագահ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ուկրաինացիները միանգամից զգան, որ երկրում նոր իշխանություններ են: Բացի այդ, Ուկրաինան շարունակելու է շարժվել դեպի եվրոպական ինտեգրում, և պաշտոնական Կիևը իրականացնելու է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի հիմնական կետերը:
Յուլիա Տիմոշենկոն փաստորեն ճանաչել է Պետրո Պորոշենկոյի հաղթանակը և համաձայն է համագործակցել նոր իշխանությունների հետ:
Կիրակի երեկոյան Պորոշենկոն նույնպես հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, և որ Ուկրաինային անհրաժեշտ է անվտանգության նոր պայմանագիր Մոսկվայի հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ չի ընդունում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն և թերակղզին համարում է օկուպացված տարածք:
Պորոշենկոն նաև հիշեցրել է, որ Ուկրաինան ընտրել է եվրոպական ուղին, և այդպես էլ շարունակվելու է:
Այսօր Ուկրաինայի ժողովրդին շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահը: Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի նոր նախագահի և ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի հետ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է Պետրո Պորոշենկոյի հետ երկխոսության, սակայն՝ առանց միջնորդների: Լավրովը ասել է նաև, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի ժողովրդի կամարտահայտության արդյունքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կաշխատի Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ:
Նշենք նաև, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ է ընտրվել ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն: