Մատչելիության հղումներ

Օհանյանը և Շոյգուն ռուսական ռազմակայանին վերաբերող փաստաթուղթ են ստորագրել


Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Մոսկվայում մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ:

Մասնավորապես, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Օհանյանը և Շոյգուն ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 Արձանագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG