Մատչելիության հղումներ

Ուկրաինա. Մարտեր ընտրություններից երկու օր առաջ


Ռուս անջատականբ զինյալների պահակակետ, Դոնեցկ, 23 մայիսի, 2014թ.
Ռուս անջատականբ զինյալների պահակակետ, Դոնեցկ, 23 մայիսի, 2014թ.

Մոսկվան ճգնաժամի համար Արևմուտքին է մեղադրում։

Առաջիկա կիրակի օրը` մայիսի 25-ին, Ուկրաինայում նախատեսված են նախագահական ընտրություններ, իսկ երկրի արևելյան շրջաններում արյունալի ռազմական բախումներ են։ Զոհվել է 17 ուկրաինացի զինծառայող։

Ուկրաինայի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, 16 զինվոր դարանակալվել և սպանվել է Դոնեցկի մոտ գտնվող Վոլնովախա ավանի շրջանում, մեկն էլ` Լուգանսկից ոչ հեռու գտնվող Ռուբիժնե ավանի մոտակայքում։ Նախագահի պաշտոնակատարն այսօր հատուկ հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին։

«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 25-ին մեր մոտ տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Անցած երեք ամիսների ընթացքում մեր թշնամիները ամեն ինչ արեցին իրավիճակն ապակայունացնելու և ընտրությունները խափանելու համար, սակայն ուկրաինացիներն ուժեղ են և իմասուն»,- ասել է Տուրչինովը։

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայում այսօր կառուցվում է եվրոպական նոր երկիր, որի հիմքը դրել են միլիոնավոր ուկրաինացիներ, ովքեր կարողացել են պաշտպանել իրենց ընտրությունն ու պետությունը։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա զրկել մեզ ազատությունից և անկախությունից ու մեր երկիրը դարձնել հետխորհրդային կայսրության մի մաս»,- ասել է Տուրչինովը։

Նախագահի պաշտոնակատարն ասել է, որ ինքը հավատում է դեմոկրատական պետություն կայացնելու գաղափարին և այսպես ավարտել հեռուստաուղերձը.- «Հիշեք, Ուկրաինայի ապագան ձեզնից` քաղաքացիներից է կախված։ Աստված օրհնի Ուկրաինան, Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները»։

Մինչդեռ, այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ուցեցել միջազգային բիզնես-ֆորումում և, իհարկե, խոսել է Ուկրաինայի խնդրի, այդ թվում ուլկրաիանկան ճգնաժամի կապացությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների մասին։

«Մի՞թե ակնհայտ չէ, որ տնտեսական պատժամիջոցներն այսօրվա փոխկապակցված աշխարհում բումերանգի պես հետադարձ ազդեցություն ունեն և ի վերջո հարվածում են նաև դրանք սահմանող երկրներին»,- ասել է Պուտինը։

Այսօր Մոսկվայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում երկու կարևոր հայտարարություն է արվել. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամի համար պատասխանատվությունն Արևմուտքն է կրում, որը փորձում է ընդարձակել իր աշխարհքաղաքական ազդեցության տարածքը։ Լավրովի փոխանցմամբ, «Արևմուտքը պետք է դասեր քաղի Ուկրաինայի իրադարձություններից»։

Այդ նույն համաժողովում էլ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե «Ուկրաինայում գործնականում քաղաքացիական պատերազմ է սկսվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG