Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահությունը ԵԽ-ում մեկնարկեց սկանդալով


Հայաստան - Ֆրանսիացի խորհրդարանականներ Ռընե Ռուքեն (ձախից) և Վալերի Բուայեն Գյումրիում մասնակցում են 1988-ի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հիշատակի արարողություններին, 7-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստան - Ֆրանսիացի խորհրդարանականներ Ռընե Ռուքեն (ձախից) և Վալերի Բուայեն Գյումրիում մասնակցում են 1988-ի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հիշատակի արարողություններին, 7-ը դեկտեմբերի, 2013թ․
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն երեկ որոշել է առաջիկա երկու տարիներին այլևս Ադրբեջանում չանցկացնել Վեհաժողովի կոմիտեների նիստեր:

ԵԽԽՎ-ի այս վճիռը հաջորդել է Ադրբեջանի իշխանությունների որոշմանը՝ մուտքի վիզա չտրամադրել Վեհաժողովի փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր Ռընե Ռուքեին, ինչով անհնար է դարձել նրա մասնակցությունը մայիսի 22-23-ը Բաքվում անցկացվող Վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերին: Վեհաժողովի բյուրոն եզրակացրել է, որ նման քայլով պաշտոնական Բաքուն խախտել է Եվրախորհրդի փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, մասնավորապես՝ խորհրդարանականների անձեռմխելիության և ազատ տեղաշարժի իրավունքները:

Միաժամանակ, ԵԽԽՎ-ն պաշտոնական կայքէջում տեղեկացնում է, որ կարող է վերացնել իր որոշումը, եթե Ադրբեջանի իշխանությունները, այդուհանդերձ, երաշխավորեն Վեհաժողովի անդամների ազատ տեղաշարժը երկրում՝ կապված ԵԽԽՎ-ի աշխատանքների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն Ռընե Ռուքեին վիզա չտրամադրելու որոշումը հիմնավորել է ֆրանսիացի խորհրդարանականի հայամետությամբ և Լեռնային Ղարաբաղ նրա այցելելու փաստով:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը վերջերս է ստանձնել Եվրախորհրդի նախագահությունը, ինչով էլ պայմանավորված է այս օրերին ԵԽ-ի կառույցների նիստերի անցկացումը Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG