Մատչելիության հղումներ

Պենտագոնը «հաջողված» է գնահատել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի փորձարկումը


Միացյալ Նահանգների զինված ուժերը անցկացրել են բալիստիկական հրթիռներից Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի պաշտպանության համար ստեղծված հակահրթիռային համակարգերի առաջին փորձարկումը:

Պենտագոնը հայտարարել է, որ հակահրթիռային համակարգի փորձարկումը հաջողվել է:

Հակահրթիռային պաշտպանության համակարգի արտադրող Raytheon ընկերությունը տեղեկացրել է, որ Aegis Ashore համակարգերը Ռումինայում տեղադրված կլինեն արդեն 2015 թվականին, իսկ Լեհաստանում՝ 2018-ին:

Հակահրթիռային համակարգերի մասին տեղեկատվության հրապարակմանը նախորդել էին ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է այդ երկրին դիտարկել որպես հակառակորդ, այլ ոչ թե գործընկեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG