Մատչելիության հղումներ

2-րդ եռամսյակում ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն կորդեգրվի


Մայիսի 23-ին հրապարակվելու է 2014 թ. 2-րդ եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը», որում ներառված է նաև ընթացիկ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ծրագիրը ենթադրում է 2-րդ եռամսյակում առավել ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, քանի որ գնաճը և տնտեսական ակտիվությունը գնահատվում են ավելի ցածր, քան ԿԲ նախկին կանխատեսումներն էին:

ԿԲ-ն ս/թ մայիսի 13-ին արդեն իսկ իջեցրել է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ մինչև 7.25 տոկոս՝ նախորդ տարվա 4-րդ եռամսյակից իրականացվող տոկոսադրույքի շարունակական նվազեցումը հասցնելով 125 բազիսային կետի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG