Մատչելիության հղումներ

Սերբիայի հայ համայնքը ջրհեղեղի պատճառով աղետալի վիճակում է հայտնվել


Սերբիայի հայ համայնքը ջրհեղեղի պատճառով աղետալի վիճակում է եւ օգնության կոչ է հնչեցնում
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

Համայնքը օգնության կոչ է հնչեցնում։

Բալկաններում աղետալի վիճակ է ստեղծվել ջրհեղեղների պատճառով։ Արդեն մեկ շաբաթ է ինչ անձրևների հետևանքով գետերի մակարդակը բարձրացել է` ծածկելով որոշ շրջանների անգամ երկհարկանի տները: Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, կան տասնյակ զոհեր:

Իրավիճակը բարդ է հատկապես Սերբիայում, այդ երկրում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել, մայիսի 15-ից հայտարարված արտակարգ դրությունը շարունակվելու է առնվազն մինչև ուրբաթ: Եվ այս իրավիճակը դեռ վաթարանալու միտում ունի, ջրի մակարդակի բարձրացման գագաթնակետը սպասվում է երկու օրից՝ մայիսի 23-ին:

«Սերբիայի հայկական համայնքում փառք աստծո զոհեր չկան»,- «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Սերբիայի հայկական համայնքի նախագահ Սամվել Այվազյանը:

Նրա խոսքով, սակայն, տեղի հայերը շատ ծանր կացության մեջ են:

Սերբիայում 300-ից ավելի հայկական ընտանիքներ են ապրում, ջրհեղեղից ամենաշատը տուժած քաղաքներից մեկից՝ Օբրենովեցից արդեն երեք հայկական ընտանիք տարհանվել է, ովքեր էլ դեռ մնում են իրենց տներում, կտրված են աշխարհից:

«Այն ընտանիքները, ովքեր չեն տարհանվել, քանի որ բարձր տեղերում են, ջուրը դեռ նրանց չի հասել, այլ խնդիր ունեն, շրջափակման մեջ են: Փրկարարների միջոցով նրանց ջուր և պարեն ենք ուղարկում, լիցքավորված հեռախոսներ` կապի համար»,- ասում է Այվազյանը՝ հավելելով, որ ով ջրհեղեղից չի տուժել, տուժում է սողանքներից:

«Ով ջրին մոտ է, ջրի տակ է հայտնվել, իսկ ով էլ մի փոքր բարձրության` բլուրի վրա է, սողանքից է տուժում, տները կամ ներքև են իջնում հողաշերտի հետ, կամ սողանքն է թափվում մարդկանց գլխին»,- ասում Սամվել Այվազյանը:

Սերբիայի կառավարությունն էլ այժմ ամեն ինչ անում է մարդկանց օգնելու համար, սակայն այդ պետությունը տարերքի դեմ միայնակ անզոր է պայքարել. Սերբիան արդեն իսկ համաշխարհային հանրության օգնությունն է խնդրել:

Այսօր Սերբիա է հասել Ռուսաստանի ուղարկած մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը: Ռուսաստանի փրկարարները առաջիններից էին, որ արձագանքեցին, արդեն մի քանի օր է տեղում աշխատում են:

Հռոմի Պապն իր ամենշաբաթյա ուղերձում այսօր հիշատակել է Բոսնիա Հերցեգովինայի և Սերբիայի աղետը, նա կոչ է արել իր հետ միասին աղոթել բոլոր նրանց համար, ովքեր տուժել են, նաև կոչ է արել աղոթել զոհվածների հոգու հանգստության համար: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին այսօր կոչ է արել բոլորին հանգանակություն սկսել Սերբիայի ժողովրդին օգնելու համար:

Հայկական համայնքը ևս օգնության կոչ է հղում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կկարողանան օգնել:

Համայնքում ստեղծվել է 5 հոգուց բաղկացած հանձնախումբ, որը փորձելու է կապեր հաստատել Հայաստանի և սփյուռքի հայերի հետ և կազմակերպել անհրաժեշտ օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Սերբիայի հայ համայնքը, բացվել է հատուկ հաշվեհամար` օժանդակության համար։

Փոխանցումներ կարող են արվել հետևյալ հաշվեհամարներով.

INSTRUCTIONS FOR INCOMING PAYMENTS IN FAVOR OF CLIENTS OF SBERBANK
SRBIJA AD BEOGRAD

For Euro
56a: Intermediary bank: DEUTDEFF
DEUTSCHE BANK AG
FRANKFURT AM MAIN
57A: Account with institution: SABRRSBG
SBERBANK SRBIJA AD
BELGRADE, SERBIA
59: Benef iciary customer : RS35285208120989512667
JERMENSKA ZAJEDNICA U SRBIJI
MARKA RABA 71

FOR USD

56a: Intermediary bank: BKTRUS33
DEUTSCHE BANK TRUST COMPANY
AMERICAS
NEW YORK
57A: Account with institution: SABRRSBG
SBERBANK SRBIJA AD
BELGRADE, SERBIA
59: Benef iciary customer : RS35285208120989512764
JERMENSKA ZAJEDNICA U SRBIJI
MARKA RABA 71
Note: Usage of the field 70 is mandatory.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG