Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահ Բակիր Իզեթբեգովիչին և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը երկու երկրներում տասնյակ մարդկային զոհերի և ահռելի ավերածությունների պատճառ է դարձել` հասցնելով նյութական մեծ վնասներ։
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Իզեթբեգովիչին և Նիկոլիչին, զոհվածների ընտանիքներին, Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի բարեկամ ժողովուրդներին, և դժվարին այս պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ ու կորով:
Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան հաղթահարել դաժան փորձությունը:
Անցած շաբաթ Սերբիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում սկսված ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, կան տասնյակ հազարավոր տարհանվածներ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց խմելու ջրի և էլեկտրականության: