Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ։
Ֆինանսների նախարարի տեղակալ են նշանակվել նաև Արթուր Աֆրիկյանը և Վախթանգ Միրումյանը, ովքեր ևս զբաղեցնում էին Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։