Ազատության հրապարակում ուրբաթ օրը անցկացված հանրահավաքի ժամանակ Նախախորհրդարանը հայտարարեց նոր, այլընտրանքային կառավարության ձևավորման մասին։
Ազատության հրապարակում էին հավաքվել ոչ միայն Նախախորհրդարանի ներկայացուցիչները, այլև ազատամարտիկները, ակտիվիստներն ու մտավորականներ։
Ազատության հրապարակից հայտարարվեց, որ այլևս իշխանություններին վստահելու ու նրանց հետ երկխոսելու հնարավորություններ չկան, և որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է անեն հնարավորը՝ ազատվելու իշխանություններից։
Մեկը մյուսի հետևից քննադատություն էր հնչեցվում իշխանության հասցեին. հանրահավաքի մասնակիցները նշում էին, որ իշխանությունները ի վիճակի չեն պահպանել Հայաստանի անկախությունն, ու երկիրը արդեն ինքնիշխանության կորստի վտանգի առջև է կանգնած։
Նախախորհրդարանն արդեն ձևավորել է իր ընտրական հանձնաժողովը և նախատեսում է մեկ տարի հետո այլընտրանքային խորհրդարանով ձևավորել նոր գործադիր մարմին։
Թեկնածուների ինքնաառաջադրման, գրանցման և լիազորման համար ստորագրություններ հավաքելու ժամկետ է սահմանվել մինչև սեպտեմբերի 15-ը։
Հոկտեմբերի 15-ից հետո կսկսվեն այլընտրանքային խորհրդարանի ընտրությունները։
Ազատության հրապարակից հայտարարվեցին պատգամավորության թեկնածուներից մի քանիսի անունները, այդ թվում և ազատամարտիկ, խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի անունը։