Մատչելիության հղումներ

«Թանգարանային գիշեր» ակցիան կանցկացվի մայիսի 17-ին


Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահներից մեկը:
Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահներից մեկը:
Անցած դարի 90-ականներից նախ Ֆրանսիայում, ապա նաև եվրոպական տարբեր երկրներում անցկացվող «Թանգարանային գիշեր» ակցիային Հայաստանի մի քանի թանգարաններ միացել են դեռ 2003 թվականին:

Այս տարի «Թանգարանները միավորում են մեզ» խորագիրը կրող ակցիան կանցկացվի մայիսի 17-ին և Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին: Այդ օրերին մեր համաքաղաքացիները կարող են անվճար այցելել թե' մարյաքաղաքային և թե' մարզային թանգարաններ, որոնք ավանդաբար հատուկ ծրագրեր են նախապատրաստում այդ օրերի համար:

Հարկ է նշել, որ այս տարի Հայաստանում և Արցախում աննախադեպ թվով թանգարաններ են մասնակցում ակցիային. 100 թանգարան վաղը բաց կլինի մինչև կեսգիշեր, իսկ կիրակի օրը` մինչև երեկո:

Այս օրերին, ինչպես լրագրողների հետ հանդիպումներում շեշտում են թանգարանների ներկայացուցիչները, կտրուկ ավելանում է այցելուներին թիվը:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով` իրենց հիմնանորոգված թանգարանը ամեն ինչ անում է, որպեսզի տարվա ընթացքում շատ այցելուներ ունենա, սակայն, ցավոք, թե' զբոսաշրջային ընկերությունները, թե' կրթական հաստատությունները ոչ միշտ են մտաբերում նման մշակութային կենտրոնները. - «Ունենք հրաշալի նոր ցուցադրություն, պետական ֆինանսավորմամբ հրաշալի վերանորոգված թանգարան»:

Այցելուների հոսքը թանգարաններ ակցիայի օրերին թերևս պայմանավորված է նաև անվճար լինելու համգամանքով: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը համոզված է, որ այս հարցում տեղեկացվածության պակաս կա. - «Եթե մարդիկ մտածում են, որ գումարային, ֆինանսական հարցերն են խանգարում այցելել թանգարաններ, ասեմ, որ բոլոր թանգարաններում ամեն ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է»:

«Այս տարիների ընթացքում, երբ հետադարձ հայացք ենք գցում, մենք հասկացանք, որ այդ օրը թանգարան են գալիս այցելուները ոչ թե ծանոթանալու ցուցադրությանը և թանգարանային արժեքներին, այլ այցելուները գալիս են որևէ հետաքրքիր միջոցառման մասնակից լինելու ակնկալիքով»:

Շաբաթ և կիրակի օրերի համար հետաքրքիր միջոցառումներ են նախապատրաստել թե' Ազգային պատկերասրահը, թե' Պատմության թանգարանը, թե' Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը, թե բազմաթիվ այլ թանգարաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG