Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ․ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները տնտեսական լճացում կառաջացնեն Ուկրաինայում»


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համաձայն՝ ուկրաինական ճգնաժամը բացասական ազդեցություն է գործում ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլև հարավկովկասյան և բազմաթիվ արևելաեվրոպական երկրների տնտեսությունների վրա։

Բանկի տնտեսագետները ներկայացրել են կանխատեսումներ, որոնց համաձայն՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները տնտեսական լճացում են առաջացնելու նաև Ուկրաինայում։

ՎԶԵԲ-ի մասնագետները նաև նվազեցնում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի տնետեսական աճին վերաբերող կանխատեսումները, քանի որ, ըստ նրանց, աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի պատճառով այս երկրներում ներդրումներ կատարելը շատ գործարարների համար դարձել է վտանգավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG