Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը Ուկրաինային գազ կմատակարարի նախավճարի սկզբունքով


Ռուսական «Գազպրոմ»-ը ուկրաինական «Նավթոգազ» ընկերությանը գրավոր տեղեկացրել է, որ անցնում է նախավճարի սկզբունքին և ներկայացրել է հունիսին գազամատակարարում ապահովելու համար պահանջվող հաշիվը` գրեթե 1.7 միլիարդ դոլար:

Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը: Ուկրաինական «Նավթոգազ»-ը այդ գումարը պետք է վճարի մինչև հունիսի 2-ը, իսկ հունիսի 3-ից ընկերությունը կստանա այնքան գազ, որքանի համար վճարել է:

Կուպրիանովը հայտարարել է, որ Ուկրաինայի ընդհանուր պարտքը գազի դիմաց կազմում է 3.5 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG