Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չգիտի, թե ինչու Հայաստանը չի մասնակցել ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
Այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում Կառավարության անդամը միայն նշեց, թե կարող է ասել, որ Մինսկում տնտեսական հարցեր չեն քննարկվել:
Մինսկյան գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության հարցը սկանդալային ընթացք ստացավ: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը ապրիլի 17-ին հայտարարեց, թե Բելառուսի մայրաքաղաքում Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը միանալու մասին փաստաթուղթը: Բայց հենց հաջորդ առավոտյան Ավանեսյանն ու նրա առաջին տեղական Կարինե Մինասյանը հատուկ ասուլիս հրավիրեցին՝ պաշտոնապես հայտնելու, որ ապրիլի 29-ին մեր երկիրը Մաքսայինին միանալու որևէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ նախորդ օրն էլ նախարարի մեղքով էր սխալ տեղեկություն տարածվել:
Անակնկալները, սակայն, այդքանով չավարտվեցին. եկավ ապրիլի 29-ը և պարզվեց, որ Հայաստանի նախագահը չի մասնակցում գագաթնաժողովին, ուր քննարկվեց նաև միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Թե ինչու Սերժ Սարգսյանը չմեկնեց Մինսկ, արտգործնախարարությունից փոխանցեցին, որ չհանդիսանալով Մաքսային միության անդամ՝ Հայաստանը չի մասնակցում հանդիպմանը:
Հարցը այսքանով էլ չի փակվում, որովհետև ապրիլի 18-ին ասուլիսում Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ մինսկյան գագաթնաժողովից առաջ՝ ապրիլի 25-ին, կայանալու է Հայաստանի ու Մաքսային միության աշխատանքային խմբի վերջին հանդիպումը, որի ժամանակ էլ ամփոփվելու է արված աշխատանքը:
Սակայն այսօր Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ աշխատանքն ավարտված չէ՝ բանակացությունները շարունակվում են, և նա հենց այդ հանգամանքով բացատրեց, թե ինչու ցայսօր հայտնի չէ, թե Հայաստանը երբ է կնքելու Մաքսային կամ Եվրասիական միությանը միանալու մասին փաստաթոււղթը:
«Բանակցությունները երբ որ ավարտվեն, այն ժամանակ պարզ կլինի», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ճշմարիտյանը` ճշտող հարցերին ի պատասխան հավելելով. - «Խոչընդոտներ չկան, պարզապես մի քանի հարց կա: Եվ ապրանքների ցանկը արդեն կարելի է համարել համաձայնեցված: Մի քանի տեխնիկական հարցեր կան` ավելի շատ կապված զուգահեռ ներմուծման հետ: Կարծում եմ, այդ հարցն էլ կլուծվի. ըստ էության, դա էլ է համաձայնեցված»:
Հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցներում բազմաթիվ էին հրապարակումները մինսկյան գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ի հայտ եկած հակասությունների մասին. մեջբերում էին Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը․ - «Պետք է Եվրասիական տնտեսական միության մասին խոսել տասը տարուց, եթե այսօր մենք պատրաստ չենք դրան»: Սակայն, միևնույն ժամանակ, Մինսկում հայտարարվեց, թե մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպմանը Եվրասիական միության պայմանագիրը պետք է պատրաստ լինի:
Մինսկում նաև հայտարարվեց, թե մինչև հունիսի 1-ը պետք է նախապատրաստվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, սակայն Լուկաշենկոն ընդգծեց՝ ինքը դեմ է, որ նոր անդամների համար սահմանվեն հատուկ պայմաններ և երկրները միության անդամ պետք է դառնան «փաթեթային սկզբունքով»:
«Ցանկացած միության մեջ մտնելիս (ես կարող եմ հիշել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պրոցեսը, որտեղ ավելի շատ երկրներ են, հարյուր հիսուն երկիր է)` ամեն մի երկիր իր շահերն է պաշտպանում: Իսկ քանի որ տարբեր երկրներ են, տարբեր շահեր են, իհարկե տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ են լինում: Դրանից ասել, որ այդպիսի հակասություններ են լինում...»:
Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց՝ մոտ 800 ապրանքատեսակ է պարունակում բացառությւոնների ցանկը, որոնց նկատմամբ, միությանը անդամակցելու հետո, կշարունակվի կիրառվել հայաստանյան՝ ավելի ցածր մաքսատուրքերը, և այդ ցանկի մեջ ներառված են սոցիալական նշանակության ապրանքները: