Մատչելիության հղումներ

Մոլդովան ռուսաստանյան ինքնաթիռից բռնագրավել է Մերձդնեստրի դիմում-ցուցակները


Մոլդովացի պաշտոնյաները Քիշնևում խուզարկել են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինին Մերձդնեստրից Մոսկվա տեղափոխող ինքնաթիռը և բռնագրավել մի քանի արկղ ստորագրված ցուցակներ, որոնք իրենցից ներկայացնում են Մերձդնեստրը Ռուսաստանին միացնելու դիմումներ:

Ռագոզինը Մերձդնեստր էր մեկնել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իր գլխավորած պատվիրակությանը հաջողվել է «տուն բերել մերձդնեստրցիների դիմումը ուղղված Ռուսաստանի իշխանություններին»:

Մոլդովայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ արկղերը բռնագրավել են, որպեսզի պարզեն դրանցում հայտնաբերված փաստաթղթերի «օրինականությունը»: Մոլդովայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Ռագոզինի և նրա գլխավորած պատվիրակության՝ Պետդումայի դեպուտատների այցը աչքի է ընկել «պրովոկացիոն հայտարարություններով»:

Մերձդնեստրը դե ֆակտո անկախ է Մոլդովայից և դիմել է Մոսկվային՝ խնդրելով Ղրիմի օրինակով մտնել Ռուսաստանի կազմի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG