Մատչելիության հղումներ

Հրադադարի ինտենսիվ խախտումներ տոնական օրերին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ մայիսի 4-10-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց:

«Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG