Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա որոշումներով Արամ Օրբելյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, և այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Մկրտչյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն՝ Արսեն Մկրտչյանը 41 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան-միջազգայնագետ է, անկուսակցական, 2000 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատաիրավական համակարգում, այդ թվում՝ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավար, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, Դատարանների նախագահների խորհրդի և Արդարադատության խորհրդի քարտուղար, Դատական դեպարտամենտի ղեկավար, եղել է նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: