Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մասնակցում է տոնական միջոցառումներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի
Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղ մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում և Շուշիում մասնակցել է Մեծ հայրենականում հաղթանակի 69-րդ, Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանը Ղարաբաղի իշխանությունների, Հայաստանի կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Շուշիում Հայաստանի նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, մասնակցել տոնական համերգին:

Տոների կապակցությամբ Հայաստանի նախագահը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի պետական բարձր պարգևով՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, որը Շուշիում կայացած միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանին հանձնել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG