Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ այսօր դիտել է ՌԴ Զինված ուժերի ուսումնական վարժանքները:
Այնուհետև Կրեմլում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ռուսաստանի դաշնակիցների դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում: Ընդ որում, խոսելով միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ երկրների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:
«Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը», - նշել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը, ըստ էության, կոչ է արել ՀԱՊԿ անդամ պետություններին, այսինքն Ռուսաստանի դաշնակիցներին, հետևել Հայաստանի օրինակին և միջազգային կազմակերպություններում քվեարկել այնպես, ինչպես Հայաստանն է քվեարկել:
«Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ», - նշել է Սերժ Սարգսյանը:
Բացի այդ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ուկրաինական իրադարձություններին՝ մասնավորապես Ղրիմի հանրաքվեին:
«Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում», - ասել է Հայաստանի նախագահը՝ ու հավելել․ - «Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա»:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Քեսաբի դեպքերին և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ Սիրիայի հայաբնակ այդ համայնքի հարցում սիրիահայերին աջակցելու համար:
Այսօր կայացել է նաև Սարգսյան - Պուտին երկկողմ հանդիպումը: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները: