Եղբայրական այցով Վատիկան մեկնած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Առաքելական պալատում հանդիպում է ունեցել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Մինչ երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ հովվապետերի հանդիպումը Առաքելական պալատի գրադարանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առանձնազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմել է Ֆրանցիսկոս Պապին:
«Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Իր ողորմած կամքով և Ձերդ Սրբության սիրալիր հյուրընկալությամբ վերստին առիթն ունենք քրիստոնեական սիրո ողջագուրումով նորոգելու աստվածախնամ սերը մեր Եկեղեցիների ու մեր եղբայրության և ժամանակների հրամայականների առջև`զորացնելու գործակցությունը մեր Եկեղեցիների։ […]
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեր հանդիպումն այսօր խորհրդանշական է, քանզի մայիսի 8-ին և մայիսի 9-ին շատ ազգեր ու պետություններ տոնախմբում են համաշխարհային չարիքի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների ավերներն ու բռնությունները տեսած մարդկությունը դեռ չի կարողացել ձերբազատվել պատերազմների, հումանիտար ու բնապահպանական աղետների, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի արհավիրքներից:
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում բռնկված են հակամարտություններ, որոնք վիշտ ու տառապանքներ են բերում մարդկանց, սփռում ավեր, կորուստ, հավելում կարիք և աղքատություն: Մեր հանապազ աղոթքներում են հակամարտության մեջ հայտնված երկրների ժողովուրդները, ի մասնավորի` Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Սիրիայի, որ քրիստոնեության օրրաներից է և դարեր ի վեր եղել է բնակավայր իսլամ և քրիստոնյա ժողովուրդների խաղաղ գոյակցության:
Սիրիայում տեղ գտնող արհավիրքներին վերջերս հավելվեց նաև Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների կողմից ավիրումն ու հայաթափումը գերազանցապես հայորդիներով բնակեցված Քեսաբի: Մենք խստորեն դատապարտում ենք աշխարհի խաղաղությունը խաթարող հակամարտությունները, ահաբեկչությունները, որոնք ամբողջականորեն հակառակ են Աստծո կամքին, ինչպես առաքյալն է ասում` «Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ` խաղաղութեան» (Ա. Կորնթ. 14. 33):
Սիրիայում, Դեր Զորի անապատներում հանգչում են հազարավոր հայորդիներ, որոնք զոհ գնացին 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության: Սիրիան ապաստան տվեց արհավիրքներից մազապուրծ հայ ժողովրդի զավակներին: Ճշմարիտ է ասված, թե ով դասեր չի առնում պատմությունից՝ ստիպված է այն վերապրել: Ցավոք, ժամանակին չդատապարտելով Հայոց Ցեղասպանությունը, աշխարհն ականատես եղավ մեկ այլ ոճրագործության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործվեց հրեա ժողովրդի նկատմամբ: Տակավին թարմ են հիշողությունները նաև Ռուանդայում և Դարֆուրում տեղի ունեցած Ցեղասպանությունների:
Մենք քաջատեղյակ ենք, որ Ձերդ Սրբությունն ինչպես Արգենտինայում իր պաշտոնավարության տարիներին, այնպես էլ որպես Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ՝ իր հստակ դիրքորոշումն է ներկայացրել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Հաջորդ տարի հայ ժողովուրդն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ի Քրիստոս սիրեցյալ եղբայր, հրավիրում ենք Ձերդ Սրբությանը 2015 թվականին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Անհուն մխիթարության զգացումով տեղեկացնում ենք նաև, որ մեր Սուրբ Եկեղեցին ձեռնարկել է Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացը, և Աստծո ողորմած կամքով 2015 թվականին պիտի կատարվի սրբադասումը»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Իր հերթին Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությանը: Նա անդրադարձել է Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա փոխհարաբերություններին` գոհունակությամբ նշելով, որ վերջին տասնամյակներին դրանք ավելի են սերտացել և ջերմացել:
Հռոմի պապը նաև շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` երկու եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը բերած կարևոր զորակցության համար:
Խոսելով մեր օրերին նահատակության մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է.- «Իրականում ողբերգական դիպվածներով Քրիստոսի համար իրենց արյունը հեղած նահատակների թիվը անցյալ դարում շատ ավելի է, քան առաջին դարերում: Եվ այս մարտիրոսության մեջ հայ ժողովրդի զավակներն ունեն իրենց պատվավոր տեղը:
Նահատակների վկայությունը` ողբերգական և բարձր, չպետք է մոռացության տրվի: Ինչպես առաջին դարերում մարտիրոսների արյունը դարձավ սերմը Եկեղեցու, այնպես էլ մեր օրերում շատ քրիստոնյաների արյունը` Եկեղեցու միասնության սերմն է հանդիսանում: Տառապանքի էկումենիզմը, նահատակության էկումենիզմը, արյան էկումենիզմը հզոր կանչ է քայլել Եկեղեցիների միջև համերաշխության երկար ճանապարհով»:
Նվերների պաշտոնական փոխանակումից հետո Ռեդեմփթորիս Մայր մատուռում Ֆրանցիսկոս Պապի և Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է համատեղ աղոթք` աշխարհի խաղաղության համար: