Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին, մասնավորապես, իր մտահոգությունն արտահայտել Ուկրաինայում բռնությունների վերաբերյալ։
«Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության և բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:
«Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների»,- ասել է Հայաստանի նախագահը՝ շեշտելով, որ պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին։
«Պետք է խստորեն պայմանավորվենք արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման շուրջ»
Իր ելույթում Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության և արդյունավետության բարձրացման խնդիրներին։
«Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ: Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում»,- ասել է Հայաստանի նախագահը։
Սերժ Սարգսյանը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրեն՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով առաջին հերթին «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա:
«Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։
Հայաստանի նախագահը նաև կարևորել է ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը: Նա խնդրել է իր գործընկերներին աջակցել այս տարվա հուլիսին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ անցկացվող անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երևանյան միջազգային ռազմավարական համաժողովին և ապահովել մասնակցության բարձր մակարդակ:
«Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիայի մասին»
Հայաստանի նախագահը նաև անդրադարձել է Սիրիայի Քեսաբ քաղաքում մարտ ամսին հայերի տարհանման փաստին՝ բնորոշելով դա որպես Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան և շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ անդամ պետություններին՝ այդ հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշման համար, որն արտահայտվել էր ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով: Շնորհակալ եմ Ձեզ»,- ասել է Հայաստանի նախագահը։