Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն ՄՄ-ին վերաբերող հարցեր


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Ըստ Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայության՝ Ղրղըզստանի և Ռուսաստանի նախագահները պատրաստվում են քննարկել Մաքսային միությանը վերաբերող հարցեր։

Ղրղըզստանի նախագահի օգնականն ասել է, որ Մաքսային միությանը երկրի անդամակցության շուրջ խորհրդակցություններ են տեղի ունեցել մոտ հինգ տարի, իսկ այժմ քննարկվում են մանրամասները։

Ավելի վաղ Ղրղըզստանի վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը ցանկանում է հետաձգել Մաքսային միությանը երկրի անդամակցությունը, ճանապարհային քարտեզն էլ դեռ պատրաստ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG