Մատչելիության հղումներ

Պուտինը կոչ է անում հետաձգել հանրաքվեների անցկացումը Ուկրաինայի արևելքում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Արևելյան Ուկրաինայի անջատողականներին հետաձգել մայիսի 11-ին նախատեսվող ինքնորոշման հանրաքվեների անցկացումը:

ԵԱՀԿ-ի նախագահություն ստանձնած երկրի՝ Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ հանդիպումից հետո Պուտինը կոչ է արել անջատողականներին հանրաքվեները հետաձգել: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը կոչ է արել Կիևին դադարեցնել ռազմական օպերացիաները երկրի արևելքում:

Պուտինը նշել է, որ Ուկրաինայում առկա ճգնաժամի լուծման ռուսաստանյան մոտեցումները «մեծապես համընկնում են» ԵԱՀԿ-ի մոտեցումների հետ:

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, թե մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունները երկրում առկա խնդիրները չեն լուծելու և մեղադրել է «փետրվարյան հեղաշրջման կազմակերպիչներին»՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG