Մատչելիության հղումներ

Օլանդը Երևանում «Կարֆուր»-ի բացմանը չի մասնակցելու․ դեսպանատան պարզաբանումը


Ֆրանսիա - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ելիսեյան պալատում, Փարիզ, 1-ը հոկտեմբերի, 2013թ․
Ֆրանսիա - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ելիսեյան պալատում, Փարիզ, 1-ը հոկտեմբերի, 2013թ․
Առաջիկայում Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ թե մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է «Կարֆուր»-ի առաջին հիպերմարկետը, պարզաբանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվության:

Դեսպանատունը հավելում է, որ այս մասին հայտարարվել է երեկ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետևելու հնարավորություն են ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG