Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Վատիկան


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 7-ին եղբայրական այցով կմեկնի Վատիկան, ուր մայիսի 8-ին հանդիպում կունենա Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մայիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմից կուղևորվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG