Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Կառավարությունում հյուրընկալել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վեհափառը իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. - «Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարության առաջիկա գործունեությունն ուղղվելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակով իրականացվելու են հստակ ծրագրեր:
Այնուհետև վարչապետը և Վեհափառը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի - պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը, վանական համալիրների վերակառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին և այլ խնդիրների: