Մատչելիության հղումներ

Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը


Անգելա Մերկել և Վլադիմիր Պուտին, արխիվ
Անգելա Մերկել և Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսով քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հարցը՝ ընդգծելով միջազգային միջամտության կարևորությունը լարվածության թուլացման համար:

Կրեմլի փոխանցմամբ՝ Մերկելը գոհունակություն է հայտնել Դոնեցկում ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելու հարցում Ռուսաստանի աջակցության կապակցությամբ:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարման հարցը:

Կրեմլը նաև տեղեկացնում է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու նպատակով մայիսի 7-ին Մոսկվա է ժամանելու ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG