Մատչելիության հղումներ

Մոսկվան «աբսուրդ» է որակում Ուկրաինայում ընտրությունների անցկացումը


Մինչ միացյալ Ուկրաինայի և ռուսամետ անջատողականների միջև պայքարը ավելի ու ավելի է նմանվում քաղաքացիական պատերազմի, երկիրը պատրաստվում է ընտրությունների՝ Վիկտոր Յանուկովիչի արտաքսումից հետո նախագահի թափուր մնացած պաշտոնի համար:

Արտաքսված Յանուկովիչին ապաստան տրամադրած և անջատողականներին աջակցող Մոսկվան հայտարարել է, որ նման իրավիճակում մայիսի 25-ին նախագահական ընտրությունների անցկացումը «աբսուրդ» է:

Իր հերթին՝ Կիևի իշխանություններին աջակցող Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան շարունակի աջակցել անջատողականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG