«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից։
Պատճառը, ըստ աշխատանքի նախարարության հաղորդագրության, երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերություններն են, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը։
Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել էր Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։
Աբրահամյանն ասել էր, որ գիշերօթիկի խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Նա հանձնարարել էր համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երևույթները բացառելու համար: