Շանթ Հարությունյանի հետ կալանավորված լրագրող և ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի կալանքի հարցով դատական նիստը Կենտրոն վարչական շրջանի դատարանում անցել է թեժ մթնոլորտում։
Երեկ մինչև ուշ երեկո շարունակված փակ նիստում փաստաբան Արա Զաքարյանը փորձել է հիմնավորել, որ Պետրոսյանին կալանքի տակ պահելը ապօրինություն է, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգել է 36-ամյա Տիգրանի կալանքը։
Անցած տարվա նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Պետրոսյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության մեջ, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով [ՔՕ 258 հոդվածի 3-րդ մաս]։ Փաստաբանի պնդմամբ՝ մեղսագրվող արարքը ծանր հանցագործություն չէ, իսկ միջին ծանրության հանցագործության դեպքում Քրեական դատավարության օրենսգիրքն արգելում է անձին 6 ամսից ավելի կալանքի տակ պահել։ Մինչդեռ Տիգրան Պետրոսյանը դատարանի երեկվա որոշումից հետո կալանքի տակ կմնա արդեն առնվազն 8 ամիս:
«Օրենսգրքի 138-րդ հոդվածում նշված է, որ միջին ծանրության մեջ մեղադրվող մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը մինչև գործը դատարան ուղարկվելը չի կարող գերազանցել 6 ամիսը։ Եվ այս առումով, ցավոք սրտի, իշխանությունները բացահայտ կամայականություն են ցուցաբերում, իսկ դատարաններն էլ իրենց նոտարների տեղ դնելով կուրորեն բավարարում են քննիչի միջնորդությունները՝ հաշվի չառնելով ո՛չ օրենքը, ո՛չ միջազգային պրակտիկան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը։
Տիգրան Պետրոսյանը ի սկզբանե կալանավորվել էր ոստիկաններին քաշքշելու և ոստիկան Արա Մարտիրոսյանին հրելու մեղադրանքով: Որպես կատարվածը հիմնավորող ապացույց ծառայել է դեպքի տեսագրությունը։ Ոստիկան Մարտիրոսյանն առերեսման ընթացքում պնդել է, որ Պետրոսյանը իրեն միայն հրել է։ Բայց հիմա, ըստ փաստաբանի, քրեական գործի նյութերում նշվում է, թե Պետրոսյանը խփել է Մարտիրոսյանին։
«Այսինքն ի՞նչ է ստացվում. նույն քննչական խումբը նոյեմբերի 8-ին զննում է տեսագրությունը պարունակող սկավառակը և հանգում հետևության, որ Տիգրան Պետրոսյանը միայն քաշքշել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, ոստիկան Արա Մարտիրոսյանը 15 ժամ առերեսման ընթացքում շարունակաբար պնդում է, որ Տիգրան Պետրոսյանը իրեն չի հարվածել, այլ միայն հրել է, այնուհետև քննչական մարմինը նույն սկավառակը զննում է, և այս անգամ հանգում է հետեևության, որ Տիգրան Պետրոսյանը քաշքշել և հարված է հասցրել ոստիկան Արա Մարտիրոսյանին: Եվ մենք դատարանի ուշադրությունը հրավիրեցինք այս հանգամանքի վրա։ Որ ո՞նց կարող է այսպես լինել, քննիչը երկու անգամ զննում է և ամեն անգամ հանգում մի հետևության, մի հետևությունը տրամագծորեն հակասում է մյուս հետևությանը, հակասում է նաև Արա Մարտիրոսյանի ցուցմունքին։ Այնուհանդերձ մեր դատարանին դա բացարձակապես չհետաքրքրեց, դատարանը որոշմամբ հաստատված համարեց, որ առկա է հիմնավոր կասկած», - նշեց փաստաբանը։
Նոյեմբերի 5-ի գործով բոլոր կալանավորվածների կալանքի ժամկետները այս օրերին հերթով երկարաձգվում են։ Այսինքն «քաղաքական ենթատեքստ ունեցող այս գործում» իշխանությունների դիրքորոշումը, ըստ փաստաբանի, պարզ է՝ «մեղադրյալները պետք է գտնվեն կալանքի տակ, անկախ նրանից հիմքեր կա՞ն, թե՞ ոչ»։
Արա Զաքարյանը, ով նաև նույն գործով անցնող Արմեն Հովհաննիսյանի պաշտպանն է, պնդում է, որ կալանքը երկարաձգելու բոլոր դատավորների որոշումների ոչ միայն բովանդակությունը, այլև տառատեսակն է լրիվ նույնը:
Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածները ի սկզբանե մեղադրվում էին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, բայց ամիսներ շարունակված նախաքննությունից հետո նրանց մեղադրանքները անսպասելիորեն վերաորակվեցին խուլիգանություն։
Ո՚չ Արա Զաքարյանը, ո՚չ «Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը չեն կարծում, որ «խուլիգանությունը» այդ օրը կատարվածի ճիշտ բնորոշումն է:
«6 ամսվա ընթացքում այդ քննիչ կոչեցյալը չի կարողանում հստակ ձևակերպի, թե ինչի համար են բանտում..... Նորմալ մարդը չի՞ հասկանում, որ այդտեղ խուլիգանության տարրեր չկան, ի՞նչ խուլիգանություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆելիքս Հայրապետյանը: - «Նրանցից յուրաքանչյուրը մի տասը խուլիգան կդաստիարակեր, նրանք խուլիգաններ չեն, նրանք գաղափարի համար են դուրս եկել փողոց և գաղափարի համար էլ հիմա բանտում նստած են, ի՞նչ խուլիգանություն»։
«Ես չեմ կարծում, որ այստեղ մեղմացման հարցն է, այստեղ լրիվ ուրիշ խնդիր են փորձել լուծել։ Եթե իշխանությունները խելամիտ լինեին, ՔՕ–ի 258 հոդվածի 3-րդ մասով կալանավորվածներին բոլորին ազատ կարձակեին», - նշեց Արա Զաքարյանը: - «Նույնիսկ չեն հասկանում երևի թե, որ այսպիսի ապօրինությունները շարունակելով և կամայականորեն մարդկանց կալանքի տակ պահելով, մարդկանց մոտ դժգոհությունն են ավելացնում։ Վաղը մյուս օրը այս ամբողջը բումերանգի պես անդրադառնալու է դեպի իրենց, ու ուշ թե շուտ իրենք այս ամբողջի համար պատասխան են տալու»։