Առանց Հայաստանի մասնակցության Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն անցկացնելը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը, պնդում են եվրոպական ասոցացման աջակիցները՝ ընդգծելով, որ Մաքսային միությունում ամեն ինչ որոշվել և որոշվելու է Ռուսաստանի թելադրանքով։
Հիշեցնենք, երեքշաբթի Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին քննարկվել է նաև Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը:
«Կամ Հայաստանը ստիպված է լինելու ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը դեմ են տալու անկախ իր շահերից, և կարող է այդ փաստաթուղթը չենթադրի որևէ անցումային փուլ, այն, ինչի մասին խոսում էին մեր կառավարության ներկայացուցիչները, որ ինչ-որ բացառություններ կանեն մաքսադրույքների առումով։ Կամ էլ դա նշանակում է, որ իրոք Մաքսային միության անդամ երեք երկրների միջև չկա վերջնական համաձայնությունը և վճռականություն Հայաստանին ընդունել իրենց շարքերը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանը նշում է, որ առաջին ենթադրության դեպքում կարելի է պնդել, որ ոչ թե վտանգված է Հայաստանի իքնիշխանությունը, այլ կարելի է ասել, որ այն որպես գործոն գոնե մասամբ այլևս գոյություն չունի։ Երկրորդ ենթադրությունը հուսադրող է։ Եթե դեռևս տարաձայնություններ կան այդ միության կազմում գտնվող երեք երկրների միջև, ուրեմն դա կարող է նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար։
«Եթե երկրորդն է, այն որոշակի ճկունություն է տալիս և հեռանկարներ է բացում Հայաստանի առջև իր այսօրվա վիճակից դուրս գալու համար»,- ասաց նա։
Վերլուծաբան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Մինսկում առանց Հայաստանի կազմակերպված հավաքը տարօրինակ չի համարում։ Վերլուծաբանը կարծում է՝ Կրեմլը միտումնավոր էր արագացրել Հայաստանի անդամակցության գործընթացը՝ ցույց տալու համար իր ուժը դեպի Եվրոպա շտապող մյուս երկրներին՝ հատկապես Ուկրաինային։ Ցուցադրական այդ փուլից հետո Հայաստանն արդեն կորցրել է իր գրավչությունը, և այժմ պաշտոնական Երևանին ցույց են տալիս իր տեղը, նշում է Սեդրակյանը։
«Միակ բանը, որը կարող է ներկա պահին անել Եվրոպան, Ամերիկան Հայաստանի համար, դա Ուկրաինայում հաղթանակ կրելն է, որովհետև նախադեպը կդառնա դա, պատմության ընթացքը ուրիշ կլինի։ Ակնհայտ է, որ Հայաստանը այս տնտեսական տալիք-առնելիքի մեջ մաս չունի»,- համոզված է Սեդրակյանը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում ուկրաինական սցենարով իրադարձություններ չեն զարգանում, Մաքսային միության դեմ հզոր ցույցեր չեն կազմակերպվում, և արդյոք այստեղ չկա նաև եվրոպամետ գործիչների մեղքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցած տարիներին Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ քաղաքացիական հասարակության պլատֆորմը զբաղված էր նաև հասարակության իրազեկմամբ, Նավասարդյանը պատասխանեց, որ այստեղ իրենց թերացումը ևս կա։
«Բայց, բնականաբար, այն պահից, երբ հայտարարություն եղավ, որ մենք մտադիր ենք մտնել Մաքսային միություն, որը ավտոմատ բերեց նաև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալմանը, այս խնդիրը, թե մենք ինչ ենք կորցրել, ուր ենք գնում, ինչ հեռանկարներ ունենք ամեն դեպքում ինքնիշխան և իր ճակատագիրը որոշող երկիր մնալու համար, այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքը իրոք տարվում է։ Իհարկե, ավելի մեծ ուշադրություն կդարձնեինք, եթե տեսնեինք այն ռիսկերը, որ սկսեցինք, ցավոք, տեսնել բավականին ուշ»,- ասաց Նավասարդյանը։