«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությունները վերջին ահազանգն էին խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերի համար:
Լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը ափսոսանք հայտնեց, որ երեկվա քվեարկությունն այդպիսի պատկեր ստացավ:
Միաժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ընդգծեց, որ եթե այս խմբակցությունները մայիսին միասնաբար չտապալեն կառավարության ծրագրի ընդունումը, ապա նոր իրավիճակ է ստեղծվելու․ - «Եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշում թե՛ խորհրդարանում, թե՛ հրապարակներում, այն ժամանակ իմ ավարտական գնահատականը ես կտամ Եվ շատ ուզում եմ հուսալ՝ երբ դա տեղի ունենա, մենք կունենանք ոչ մի բացառություն ո՛չ խորհրդարանի ներսում, ո՛չ դրսում: Այդ ուժերը ժողովրդին խոստացել են միացյալ հրապարակ և համակարգային փոփոխություններ»:
Եվ հիմա, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, խորհրդարանական չորս ուժերը՝ «Ժառանգություն»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը և Դաշնակցությունը իրենց համագործակցության առանցքային քննությունը հենց կառավարության ծրագրի շուրջ դիրքորոշմամբ են հանձնելու:
Սակայն ամենահոռեսատական սցենարի դեպքում անգամ «Ժառանգություն»-ը գործընկերների հետ կամուրջները չի այրելու․ - «Այդ համագործակցությունը այս կամ այն օրինագծի վերաբերյալ տեղի կունենա, նպատակասլաց և արդյունավետ կլինի: Բայց ավելին սպասել, իմ կարծիքով, շատ դժվար կլինի, եթե այս ուժերը չկարողանան կանխել կառավարության ծրագիրը»:
Ընդդիմադիր գործիչը շեշում է՝ Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելն իշխանափոխություն չէ, և ինքն էլ երբեք չի օգտագործել «քառյակ» ձևակերպումը: Նրա խոսքով՝ աննախադեպ համագործակցություն կա, բայց մի ուժի հետ, որի առաջնորդը Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանն է․ - «Ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ, և, այո, միասնական օրակարգը տակավին բացակայում է»:
Անցած տարի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ծառուկյանը անկեղծությամբ, դեմ դիմաց, իր աչքերի մեջ նայելով բացառել է, թե երբևէ դուրս կգա այս իշխանությունների դեմ:
«Ազատության» հարցին, թե վերջին անգամ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեցին ԲՀԿ առաջնորդին, վերջինիս դիրքորոշումն արդյոք փոխվել էր, Հովհաննիսյանը պատասխանեց, թե այդ մասին կխոսի այն դեպքում, եթե Ծառուկյանը խախտի լռությունը․
«Ընդհանուր, բավական լայն թեմաների հայտարար կար, և հիմա կսպասենք, թե «Բարգավաճ Հայաստան»-ը և մնացած մեր գործընկերները խորհրդարանում իերնք արդյո՞ք պատրաստ են մասնավոր զրույցները հրապարակել և դարձնել պաշտոնական քաղաքականություն: Բայց կարող եմ ասել, որ քննարկումների դինամիկան ահագին փոխվել է ժամանակի ընթացքում: Իմ կարծիքով՝ դեպի դրական», - հավելեց նա:
Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած բարեփոխումները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում «միայն կոսմետիկ կարող են լինել»: Առհասարակ Հովհաննիսյանը որևէ ակնկալիք չունի նոր վարչապետից, քանի որ նա էլ մյուսների պես տնտեսական մենաշնորհներ ունի, բայց բարձր պաշտոն է զբաղեցնում․ - «Գյուղատնտեսություն է, ձկնաբուծություն է, հանքեր են: Վրադիր գործող վարչապետը նաև իր թեկնածուի շտաբի պետն էր վերջին ընտրությունների ժամանակ, երբ տեղի ունեցավ ընտրակեղծիքների մեծ, աննախադեպ համալիր: Իմ կարծիքով՝ պետական հանցագործություն»:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք կասկածի տակ է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը չմեկնեց Մինսկի գագաթաժողովին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե լավատես է, որ գոնե Աստանայի դիմադրության արդյունքում Հայաստանը չի համալրի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շարքերը․ - «Փառք Ղազախստանին, որ ինքը ավելի լավ է հասկանում Հայաստանի պետական շահը, քան մեր դե ֆակտո իշխանությունները: Ես չգիտեմ՝ դա վերջնական որոշում է, խուսանավում է, թե ինչ է, բայց ես կարծում եմ, որ եթե այդպես ընթանա, թեկուզ դեֆոլթով , անուղղակի, ոչ մեր իշխանությունների կամքով շատ լավ զարգացում է»: