Թուրք ազգայնականների առաջնորդը խոստորեն քննադատում է վարչապետ Ռեջեփ Էրդողանին` 1915 թվականի իրադարձությունների զոհերի թոռներին ցավակցելու համար: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի համոզմամբ` Էրդողանի կցկտուր ձևակերպումներով ուղերձը հավասարազոր էր գրեթե ցեղասպանության ճանաչմանը:
«Վարչապետի ուղերձը գրված էր ապազգային տեսանկյունից: Այն կտրված էր կրոնական ու ազգային արմատներից, և այդ ցավակցություններն իրենցից ցեղասպանության համար փաստացի ներողամտություն հայցելու նման մի բան էին», - հայտարարում էր Բահչելին:
Ազգայնական շարժման առաջնորդի հայտարարությունը հնչեց կուսակցության խորհրդարանական խմբակցության երեկ կայացած նիստի ժամանակ: Ուշագրավ է, որ շուրջ 40 րոպե տևած ելույթի մոտ մեկ երրորդը նվիրված էր հայերին:
Դիմելով կուսակիցներին` Բահչելին պնդում էր, որ 20-րդ դարասկզբի իրադարձությունների համար եթե ինչ-որ մեկը պետք է ցավակցություններով հանդես գա, դա հաստատ թուրքերը չպետք է լինեն:
«Ստամբուլում մարդիկ փողոց են դուրս գալիս «Մենք հայ ենք» կարգախոսներով: Բայց ուղղակի անհնարին է պատկերացնել, որ ինչ-որ մեկը Երևանում փողոց դուրս գա «Մենք թուրք ենք» կարգախոսով», - ասում էր թուրք ազգայնականների առաջնորդը:
Բահչելիի համոզմամբ՝ հենց թուրքական կողմի կրած կորուստներն են, որ այսօր մատնվել են մոռացության, իսկ թուրքական պետությունը արդեն գրեթե մեկ դար է ինչ «բախվում է կեղծ մեղադրանքների տարափին»:
«1973-ից մինչև 1985 թվականները մեր երկրի 42 դիվանագետներ սպանվեցին ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչների կողմից: Ինչո՞ւ նրանց այսօր որևէ մեկը չի հիշում», - հռետորական հարցերի շարանն էր շարունակում Բահչելին:
Նույն այն ժամերին, սակայն, երբ Անկարայում ազգայնականների առաջնորդը խիստ քննադատության էր ենթարկում Էրդողանին հայերին ցավակցելու համար, քաղաքական դաշտի հակառակ բևեռից միանգամայն այլ բնույթի և տոնայնության հայտարարություններ էին հնչում:
Քրդական նորաստեղծ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սեբահաթ Թունջելը հայտարարում էր․ - «Հարկավոր է ստեղծել Արդարության և ճշմարտության հանձնաժողով, որը և կուսումնասիրի անցյալում կատարված իրադարձությունները: Էրդողանի ուղերձը հայերին, իհարկե, կարևոր, բայց ոչ բավարար քայլ էր»: