Հայկը 25 տարեկան է, չափահաս դառնալուց ու մանկատնից դուրս գալուց հետո մինչ օրս ապրում է որտեղ պատահի: Աշխատանք չունի, արդեն 8 տարի է սպասում է կառավարության խոստացած բնակարանին:
Այսօր Հայաստանում Հայկի նման 350-ից ավելի մանկատան շրջանավարտներ ու առանց ծնողական խնամքի մնացածներ կան, ովքեր հերթագրված են բնակարան ստանալու համար: Մինչև 2008 թվականը նրանց կացարաններ էին տրամադրվում՝ Եվրամիության ծրագրով:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, սակայն, ծրագիրը դադարեցվեց, և մանկատան նախկին սաները ստիպված են մինչև այսօր դռնեդուռ ընկնել:
«Ինձ ասացին, որ գնամ բանակ, գամ, տուն կտան: Մինչև այսօր տալիս են: Ապրում էի բարեկամների, ընկերների տանը, աշխատավայրում: Աշխատանք գտնում էի, բայց շուտ դուրս էի գալիս աշխատանքից, քանի որ օրվա վերջում հոգնում էի, պիտի մի տեղ հանգստանայի, բայց տեղ չկար, որ հոգնածությունս կարողանայի անցկացնել: Որոշ ժամանակ հետո ասում էին՝ չէ, տղա ջան, դուրս արի», - պատմում է Հայկը:
Բացի ֆինանսական ճգնաժամից, 2009-ին միլիոնավոր դրամների չարաշահումներ հայտնաբերվեցին ծրագրում, նաև այս պատճառով այն դադարեց: Դրանից հետո արդեն հինգ տարի է՝ կառավարությունը գումար չի գտնում մանկատան սաներին բնակարանով ապահովելու համար:
Մի քանի տարի խնդիրն ուսումնասիրելուց հետո Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է՝ ոչ թե գումար չկա, այլ՝ ցանկություն։
«Տատիկս կասեր՝ էդ փողի տակից տվին, վրից էլան, ծախսեցին, չգիտեմ ինչ արեցին, յուրացրին, լափեցին, և այդ ծրագիրը չիրականացավ: Արդյունքում այդ հեթագրվածների թիվը այդպես էլ չի պակասում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:
Անցած 6 տարիների ընթացքում պետական բյուջեից ընդամենը երկու անգամ է գումար հատկացվել մանկատան սաներին բնակարանով ապահովելու համար: Երկուսն էլ, սակայն, դժգոհության առիթ են տվել։ Մարալիկում (Շիրակի մարզ) կառուցված շենք, օրինակ, քչերը համաձայնեցին տեղափոխվել:
Խնդիրը չի լուծել նաև Երևանում՝ Թբիլիսյան խճուղում կառուցված շենքը, որի համար ավելի քան 60 միլիոն դրամ է տրամադրվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը փոխանցեց, որ 45 բնակարանից մանկատան սաներին ու առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 22 է հատկացվել, այն էլ ժամանակավորապես:
«Եթե կառավարությունը, սոցապ նախարարը սրտանց այդ սկզբնական գումարը ներդնեին, ճիշտ հիմքերի վրա դնեին այդ ծրագիրը, սկսեին կամաց-կամաց էդ հերթը պակասեցնել, հիմա էսպիսի հերթեր չէին գոյանա, բայց չարեցին», - ասաց Անահիտ Բախշյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին նաև, որ նոր հաստատված կարգի համաձայն՝ բնակարան ստանալու են միայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:
Նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում այժմ գործող Վանաձորի ու Գավառի մանկատների շրջանավարտները կստանան ժամանակավոր կացարան։ - «Հույս ունենք, որ կառավարությունը կհաստատի, մենք արդեն իրավական ակտի նախագիծը ներկայացրել ենք, որ այս երեխաներին տրամադրվեն միջոցները, որ նրանք իրենց կենցաղը կազմակերպեն, մինչև բնակարան կստանան սոցիալական բնակարանային ֆոնդից»:
Այս տարի մանկատներից յուրաքանչյուրը 7-8 շրջանավարտ կունենա: