Մատչելիության հղումներ

Նախագահը հրամանագիր ստորագրեց ամառային զորակոչի մասին


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները Երևանում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները Երևանում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Համաձայն հրամանագրի, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում և որը ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից, մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև այս տարվա հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք կմասնակցեն բուհերի ընդունելության քննություններին և մինչև հուլիսի 15-ը չեն ներկայացնի զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:

Մայիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG